Սլովակիայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում կանանց մրցակցությունը ավարտվեց ռուս մարզուհիների համոզիչ առավելությամբ: Ազատ ծրագրից առաջ առաջին հորիզոնականում է Եվգենյա Մեդվեդևան, ով մեր հայրենակցուհին է: Նրան հաջորդում են Ելենա Ռադիոնովան ու Աննա Պոգարիլիայան: Նշենք, որ, ի տարբերության ոսկու համար իր հիմնական մրցակից Ելենա Ռադիոնովայի, սա Մեդվեդևա-Բաբասյանի առաջին խոշոր մրցումն է Եվրոպայի առաջնությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ